Ներքին 4 տարի առաջ - 15:53 12-01-2022

Աշտարակի համայնքապետարանը 35 հազար հատ ձու, 18 տոննա հաց կգնի

Աշտարակի համայնքապետարանը հրապարակել է 2022 թվականի՝ համայնքապետարանի կարիքների համար գնումների պլանը, այսինքն՝ այն ապրանքների ցանկը, որոնք համայնքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 2022 թվականին։

Հրապարակված այդ պաշտոնական փաստաթուղթը, սակայն, «տան կնոջ ցուցակ» է հիշեցնում, որը կանայք տալիս են իրենց ամուսիններին՝ տուն վերադառնալիս բերելու համար։ Սակայն այս դեպքում ամեն ինչը հսկա չափաբաժիններով է։ Աշտարակի համայնքապետարանը 2022 թվականին պատրաստվում է գնել 18095 կիլոգրամ հաց, 2303 կիլոգրամ, մակարոն, 35 հազար հատ ձու, հնդկաձավար, չորացրած ոլոռ, ցորենաձավար, բրինձ, ոսպ, բլղուր, հավի ու տավարի միս, մածուն, թթվասեր, ձեթ, ծիրանի ջեմ, հատիկավոր կակաո և այլն։

Դեկտեմբերի 5-ին Աշտարակ համայնքում անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ և համայնքապետ է ընտրվել ՔՊ-ական Թովմաս Շահվերդյանը։ Մենք կապ հաստատեցինք վերջինիս հետ՝ հարցնելով, թե ի՞նչ գնումներ են դրանք, համայնքապետարանի ինչի՞ն է պետք 35 հազար հատ ձուն։ Շահվերդյանը պատասխանեց, որ մանկապարտեզների համար է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի