Ներքին 4 տարի առաջ - 15:24 12-01-2022

Ադրբեջանական զորքերի դուրսբերման մեր առաջարկը կստանա միջազգային աջակցություն

Իմ միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ ադրբեջանական զորքերի դուրսբերման առաջարկը կստանա նաև միջազգային աջակցություն, որովհետև սա ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և այլ մարդու իրավունքների ոլորտի, կազմակերպությունների առաջարկած չափանիշների հիման վրա է։ Դրանից բացի շատ է խոսվում, արդյո՞ք իրատեսական է ադրբեջանական զորքերի դուրսբերումը, և քաղաքական տեսանկյունից կհեռանա՞ն, թե՞ ոչ։ Այո՛, որովհետև մենք չենք ասում այս առաջարկի դեպքում ապառազմականցաված անվտանգության գոտի ունենալու դեպքում դա դառնում է Հայաստան կամ Ադրբեջան, ո՛չ։

Այս մասին այսօր՝ բնակչության անվտանգության վերաբերյալ հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մենք ասում ենք՝ դա լինում է չեզոք գոտի, այդ տարածքը անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ շնչեն, որ կարողանան ապրել, որ իրենց անվտանգությունը ապահովեն, դա կորոշվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, թե հիմա դա ինչպե՞ս կորոշվի, կողմերը կպայմանավորվեն, այս փողոցը, այս ճանապարհը, այս կամ այն գյուղը անգամ դա բանակցությունների ժամանակ, բայց դա կարող է տևել 10-20 տարի, նշանակում է այդքան ժամանակ Սյունիքում, Գեղարքունիքում մեր բնակիչները պետք է զրկանքներ կրե՞ն»,- նշեց Արման Թաթոյանը։

«Մեր ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, մեր բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկեն միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, չի կարելի մարդուց կտրել, իր անվտանգության հարցը»,- եզրափակեց ՄԻՊ-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»