Ներքին 4 տարի առաջ - 13:50 11-01-2022

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել․ Արման Սարգսյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել. բոլոր պետական մարմիններում, երբ ղեկավար է փոխվում, նաև որոշակի կադրային փոփոխություններ են լինում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Պապիկյանը յուրայիններին է աշխատանքի տեղավորում նախարարությունում։

«Եթե հետևենք լրատվությանը, ապա լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում նախարարությունում, սակայն իրականում որևէ խնդիր չկա, և մի քանի փոփոխությունները կադրային ջարդ անվանել չի կարելի»,- ասաց Սարգսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Պապիկյանն իր օգնական է նշանակել 21-ամյա Մանե Մարկոսյանին, որին 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, և ի՞նչ հարցերում է օգնելու նախարարին 21-ամյա աղջիկը, երբ զինվորական գիտելիքներ էլ չունի։ Ի պատասխան Սարգսյանը նշեց, թե ի՞նչ նշանակություն ունի այս ամենը։ «Պաշտպանության նախարարի օգնականի` զինվորական գիտելիքներ չունենալը որևէ խնդիր չի կարող ստեղծել»,- ասաց փոխնախարարը։

Նկատառմանը, թե զինվորական գիտելիքներից բացի, 21 տարեկանը կյանքի ի՞նչ փորձ պետք է ունենա, որ նախարարին օգնի, Սարգսյանը պատասխանեց, թե` մեծ փորձ։ «Այդպես չի կարելի արտահայտվել»,- ասաց փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով