Ներքին 4 տարի առաջ - 10:46 11-01-2022

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են ՀԿՌԿ արկ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի զինամթերքը, որը հայտնաբերվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում:

Վտանգավոր գտածոն հայտնաբերվել է Ասկերանի շրջանի բնակչի կողմից հողագործության ժամանակ։ Ռազմամթերքի ականազերծման խմբի մասնագետները դասակարգել են այն որպես 300 մմ ռեակտիվ արկ։

Քանի որ արկը հնարավոր չէր տեղափոխել, որոշում է կայացվել այն տեղում ոչնչացնելու մասին՝ բոլոր անվտանգության միջոցառումների պահպանմամբ:

«Ականազերծման խմբի կողմից ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած արկ։ Հայտը եկել է Ասկերանի շրջանի ղեկավարությունից՝ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ անցկացման նպատակով»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը:

Ընդհանուր առմամբ` 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական ջոկատների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26078 պայթուցիկ առարկա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի