Ավելին 4 տարի առաջ - 19:17 10-01-2022

ԱՄՆ-ում հայտնաբերել են 17-րդ դարում անհետացած «ուրվական նավի» բեկորները

ԱՄՆ-ում գանձ որոնողներ Սթիվի և Քեթի Լիբերտները հայտնաբերել են Գրիֆոն «ուրվական նավի» բեկորները, որը խորտակվել էր գրեթե 343 տարի առաջ՝ ԱՄՆ-ի Մեծ լճերում, հայտնում է Daily Express-ը։

Նավը, որը ֆրանսիացի հետախույզ Ռենե-Ռոբեր Կավալյե դե Լա Սալեմը կառուցել է դեպի Ասիա երթուղիներ գտնելու համար, անհետացել է 1679 թվականին Միչիգան լճով թանկարժեք մորթիների բեռ տեղափոխելիս: Նշվում է, որ «Գրիֆոնի» անհետանալը դարձել է Ամերիկայի ամենահայտնի «ծովային» առեղծվածներից մեկը, նավաբեկության որսորդների համար այն համարվում էր Մեծ լճերի «Սուրբ Գրաալը»։

Լիբերտները պարզել են, որ նախորդ տարիներին Միչիգան լճում հայտնաբերված բեկորները պատկանում են անհետացած «Գրիֆոնին»:

Նավի անհետացման բազմաթիվ վարկածներ են եղել։ Ըստ տարածված լեգենդի, «Գրիֆոնը» անիծվել է իրոկեզների մարգարեի կողմից։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նավը կարող էին առևանգել հնդկացիները, որոնք սպանել են անձնակազմին և հետագայում այրել նավը։ Ինքը՝ Դե Լա Սալը, կարծում էր, որ «Գրիֆոնի» անձնակազմը ապստամբել եւ գողացել է արժեքավոր բեռը՝ խորտակելով նավը։ Ոմանք նույնիսկ հավատացել են, թե «Գրիֆոնը» «ուրվական նավ» է դարձել:

Լիբերտները, սակայն, կարծում են, որ նավի կործանման ամենահավանական պատճառը եղել է մի քանի օր տևած ուժեղ փոթորիկը։ Այսպես, բեկորների վրա կրակի հետքեր չեն եղել, ինչը հերքում է նավն առգրավելու տեսությունը, մինչդեռ փոթորկի վարկածի օգտին է խոսում նավաքթի աղեղնավոր կայմի և հայտնաբերված այլ մասերի միջև մի քանի կիլոմետր հեռավորությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»