Ներքին 4 տարի առաջ - 13:11 09-01-2022

ՔՊ-ն զավթեց նաև Փարաքարը

Այսօր Փարաքարում համայնքի ղեկավար է ընտրվել: ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի ու Վահագն Ալեքսանյանի՝ Փարաքար ժամանելուց հետո միայն ավագանին համայնքի ղեկավար ընտրեց: Այսօրվա ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցության անդամները միասին առաջադրել են Դավիթ Մինասյանի թեկնածություն համայնքապետի պաշտոնում:

«Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր են դրել մանդատները ու լքել են նիստերի դահլիճը, քանի որ, ըստ նրանց, նիստն ընթանում է օրենքի խախտումներով։

«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում ու դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է, Աստծո առաջ բոլորս պատասխան ենք տալու ինչ-որ մի օր, ցտեսություն»,-ասաց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:

Նա նաև հավելել է, որ ավագանիները չեն մասնակցելու այսուհետ կայանալիք նիստերին ևս, ըստ նրա՝ հավանաբար առաջիկա 5 տարիներին այդպես էլ կշարունակվի։

Քվեարկության արդյունքում, Դավիթ Մինասյանն ընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում:

Այնուհետ հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը ՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որն էլ ՔՊ-ի թեկնածուն էր:

Դավիթ Մինսյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին:

Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ապրելու երկիրը» ստացել է 4637 քվե, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը՝ 2227, իսկ ՔՊ-ն՝ 2609։ Փաստորեն ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած ուժի ներկայացուցիչը չդարձավ համայնքապետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»