Արտաքին 4 տարի առաջ - 14:45 08-01-2022

ԱՄՆ-ում հոսպիտալացումների թիվը դառնում է ռեկորդային բարձր

Կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թիվը շուտով ԱՄՆ-ում կդառնա ամենաբարձրը՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է «Օմիկրոն» շտամի տարածմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Դեկտեմբերի վերջից սկսած հոսպիտալացումներն աճել են, քանի որ «Օմիկրոնը» արագորեն առաջ է անցել դելտայից՝ որպես ԱՄՆ-ում գերիշխող կորոնավիրուսի շտամ: Չնայած փորձագետներն ասում են, որ «Օմիկրոնը», հավանաբար, ավելի քիչ մահացու կլինի, քան նախորդ շտամերը:

ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաները, այնուամենայնիվ, նախազգուշացրել են, որ հիվանդանոցները ծանրաբեռնված են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված պացիենտներով:

Հունվարի 6-ին Միացյալ Նահանգները հաղորդել է կորոնավիրուսի 662 հազար նոր դեպքի մասին, որը ԱՄՆ-ում օրական գրանցվող չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ