Ներքին 4 տարի առաջ - 22:08 07-01-2022

ՀԱՊԿ-ը դարձավ «Վարշավյան պայմանագրի կազմակերպություն-2»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀԱՊԿ-ը դարձավ «Վարշավյան պայմանագրի կազմակերպություն-2»

1. Երկու կառույցներն էլ ապահովում էին, որ Ռուսաստանին ենթակա պետությունները ինչ-որ կերպ կոչվեն «դաշնակից» և Մոսկվայի մենությունը աչք չծակի։ Երկու կառույցներին էլ երկրները «կամավոր-պարտադիր» են անդամակցում։

2. Երկու կառույցների միակ ռազմական օպերացիան եղավ ոչ թե արտաքին ագրեսորի դեմ, այլ անդամ պետություններից մեկի ժողովրդի դեմ. 1968-ին Պրահայում և 2022-ին Ալմաթիում։

Երևի արդեն կարող ենք կանխատեսել ՀԱՊԿ-ի ապագան` իմանալով Վարշավյան պայմանագրի կազմակերպության ու դրա հիմնադիր պետության` ԽՍՀՄ-ի վախճանի պատմությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով