Միտք 4 տարի առաջ - 20:38 07-01-2022

Ռուսասիրությունը մարմնավորում կստանա քաղաքապետարանի հարևանությամբ

Հայաստանում շուտով կտեղադրվի հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հերթական հուշարձանը, չէ՞ որ «արևմտամետ» Նիկոլ Փաշինյանն այլևս Պուտինի «սրտի» վարչապետն է՝ Պուտինից ավելի Պուտին հատկապես ռուսական շահերի հարցում:

Հուշարձանը տեղադրվելու է Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում:

Անցյալ տարի մայիսին էլ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության շենքի մոտ ռուսական համազգեստով մի զինվոր և հայ ֆիդայի էին կանգնեցվել՝ ձեռքերը դրած միմյանց ուսերին: Առաջիկայում նաև Երևանի կենտրոնում հողահատկացում կարվի Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանյայց թեմին: Չէ՞ որ այսօր վարչապետի աթոռն ավելի թանկ է, քան պետական և ազգային շահը:

Նախկինների ռուսասիրությունը «քլնգող» արևմտյան դրամաշնորհներով սնվող քաղհասարակությունը, սակայն, չի «նկատում» իմքայլական իշխանության ընդգծված ռուսասիրությունը, մինչդեռ «թավշյա» հեղափոխությունից առաջ, օրինակ, մանիպուլյատիվ կերպով շահարկում էր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը:

Հիշում ենք, թե ինչ աղմուկ բարձրացավ 2015-ին դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղադրված սլավոնական դիմագծերով, 3,5 մետր բարձրությամբ բրոնզաձույլ «Խորհրդային զինվոր» արձանի առիթով, կամ ինչ ընդվզում եղավ, երբ 2014-ին Երևանի ավագանին հավանություն էր տվել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գաղափարին:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ իրեն ամենաազգայինը հռչակած, բայց ազգային ամեն ինչի դեմ սուր ճոճող այս իշխանությունների և նրան սպասարկող երկակի ստանդարտներով շարժվող քաղհասարակության մասին:

Ինչ վերաբերվում է արձաններին, անշուշտ, Երևանն այդ առումով «գերդոզավորված» է, ընդ որում՝ դրանց մեծ մասը մահարձանային բնույթի է ու ցածրաճաշակ, բայց այս մասին՝ մեկ այլ առիթով:

Լուսանկարում՝ տեղադրվելիք հուշարձանի էսքիզը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով