Ներքին 4 տարի առաջ - 20:21 07-01-2022

Կասկածներ կան, որ Ամուլսարի շերտերից մեկը ուրանի ու թորիումի շերտ է․ Հայկ Բարսեղյան

SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի ծրագրի շահագործմանը, մի շարք փակագծեր է բացել։

«Ամուլսարի ծրագրի 2000 էջանոց ՇՄԱԳ փորձաքննության մեջ ամեն ինչի մասին կա գրված, բացի ուրանի խնդրից։ Գիտնականները տեղյակ են, որ Գրոմով անունով գիտնականը ուսումնասիրություններից հետո պարզել է, որ Ամուլսարում կա շատ մեծ քանակի ուրան։ Ուրան բառի կողքը նաև պետք է ավելացնել թորիում բառը»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ գիտնականի հետազոտություններն անտեսված են եղել։ Իսկ այժմ , քանի որ Ամուլսար սարը «մասնավոր» է, այդ իսկ պատճառով ինչ-որ հետազոտություն կատարել այնտեղ , առանց տիրոջ թույլտվության, անհնար է։

«Կասկածներ կան, որ Ամուլսարի շերտերից մեկը ուրանի ու թորիումի շերտ է։ Մենք այս հետազոտությունն անելու իրավունք չունենք, քանի որ դա կդիտվի հակաօրինական»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում