Ներքին 4 տարի առաջ - 23:15 07-01-2022

Երևանում բանկի կառավարիչը, ՊԵԿ աշխատակիցն ու գլխավոր հաշվապահը հարձակվել են պարեկների վրա․ SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայանն ու Արկադի Ղազարյանը, նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում նկատել են երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենա: Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենայի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշված գույնին, ու ձայնային ազդանշանի միջոցով կանգնեցրել են նշված ավտոմեքենան, և երբ փորձել են վարչական ակտ կազմել, մի քանի հոգի դուրս են եկել ավտոմեքենայից, քաշքշել պարեկներին և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ պարեկներն իրենց գործընկերների հետ նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները եղել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը:

Վերջիններս այնուհետև բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Է. և Վ. Հովհաննիսյանները հարազատ եղբայրներ են, ոստիկանությունում էլ հայտնել են, որ Է. Հովհաննիսյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, Վ. Հովհաննիսյանը՝ «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ա. Կարապետյանը «Էվոկոբանկում»՝ որպես կառավարիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան