Արտաքին 4 տարի առաջ - 16:48 07-01-2022

Ֆոն դեր Լեյենը կոչ է արել երաշխավորել Ղազախստանում քաղաքացիների իրավունքների և անվտանգության պահպանումը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խորը մտահոգություն է հայտնել Ղազախստանում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել ապահովել քաղաքացիների իրավունքների և անվտանգության պահպանումը։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ կապված Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության մեկնարկի հետ, որը կշարունակվի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

«Ես մեծ մտահոգությամբ հետևում եմ Ղազախստանում տիրող իրավիճակին: Քաղաքացիների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորվեն որպես առաջնահերթություն, և ես կոչ եմ անում դադարեցնել բռնությունն ու զսպվածություն ցուցաբերել», - հայտարարել է ֆոն դեր Լեյենը: «ԵՄ-ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ իրավիճակը կայունացնելու համար»։

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղազախստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան