Արտաքին 4 տարի առաջ - 16:17 07-01-2022

Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման մանրամասների մասին՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը: