Արտաքին 4 տարի առաջ - 18:01 06-01-2022

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել մարդաշատ վայրերից

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել մարդաշատ վայրերից։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ղազախստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում։

Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (23:00-ից մինչև 07:00):

«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Ղրղզստանը սկսել էր իր քաղաքացիներին տարհանել Ղազախստանից։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով