Արտաքին 4 տարի առաջ - 16:24 05-01-2022

ԱՄՆ-ը կարող Է անհրաժեշտության դեպքում իր զինծառայողներին վերաբազավորել Եվրոպայում

ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի: Այդ մասին հունվարի 3-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Եթե (Ուկրաինայի վրա Ռուսաստանի) ներխուժման հետ կապված իրավիճակ առաջանա, եթե ՆԱՏՕ-ի գծով մեր առանձին դաշնակիցներ լրացուցիչ ուժեր խնդրեն, ապա մենք կոնստրուկտիվ կերպով կքննարկենք այդ խնդրանքները»,-ասել Է Քիրբին, պատասխանելով Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը մեծացնելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել»,-հավելել Է նա: Քիրբին հիշեցրել Է Եվրոպայում արդեն գոյություն ունեցող ԱՄՆ-ի ուժերի «շատ մեծ եւ հուսալի ներկայության» մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող Է իր զինվորականներին վերաբազավորել Եվրոպայում: «Մենք շատ ուժեր ունենք, եւ դրանցից մի քանիսը կարելի Է վերաբազավորել, եթե դրա պահանջները լինեն»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով