Արտաքին 4 տարի առաջ - 18:57 04-01-2022

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները կկայանան հունվարի 12-ին․ Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները կկայանան հունվարի 12-ին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական դաշինքի պաշտոնական ներկայացուցչին:

«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է կառուցվի փոխշահավետ հիման վրա, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մտահոգությունը՝ պայմանավորված Մոսկվայի գործողություններով, <…> և պետք է անցկացվի՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների կարծիքը»,- ասել է աղբյուրը: Դեկտեմբերի կեսերին Մոսկվան Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծեր, որոնցում, մասնավորապես, դրույթներ են ներառված Եվրոպայի անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին ու փոքր հեռահարության հրթիռների չտեղակայման և դաշինքի հետագա ընդլայնումից, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին, հրաժարվելու մասին:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը, արձագանքի բացակայության դեպքում հնարավոր է առճակատման նոր ալիք: Բանակցություններն անցկացվելու են երեքական ուղղությամբ. հունվարի 10-ին Ժնևում հանդիպում կկայանա ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների մակարդակով, հունվարի 12-ին՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ՝ Բրյուսելում, իսկ հաջորդ օրը՝ ԵԱՀԿ-ի հարթակի բազմակողմ հանդիպում՝ Վիեննայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում