Արտաքին 4 տարի առաջ - 11:58 02-01-2022

Երկրին կմոտենա ամենավտանգավոր աստերոիդը. ՌԴ ԱԻՆ

Ամենավտանգավոր Ապոֆիս աստերոիդը՝ գրեթե 400 մետր տրամագծով և մոտ 30 տոննա կշռով, 2029 թվականի գարնանը կմոտենա Երկրին այն հեռավորությամբ, որի ուղեծրի վրա տեղակայված են գեոստացիոնար արբանյակները: Այս մասին նախազգուշացրել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հարցերով Համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտը (մտնում է ԱԻՆ-ի կառույցի մեջ)։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կանխատեսման համաձայն՝ դա տեղի կունենա Տիեզերագնացության օրվանից մեկ օր անց՝ 2029 թվականի ապրիլի 13-ին։

Փորձագետները նշում են, որ Երկրի հետ աստերոիդի հնարավոր բախման ժամանակ անջատվող էներգիան կկազմի 1717 մեգատոննա։ Դա 30 անգամ ավելի շատ է, քան աշխարհում ամենահզոր՝ խորհրդային ջերմամիջուկային ռումբի պայթյունի ժամանակ անջատված էներգիան էր, որը փորձարկվել է 1961 թվականին։

«Երկրաշարժի ուժգնությունը անկման վայրից 10 կմ շառավղով կարող է հասնել 6,5 բալի՝ Ռիխտերի սանդղակով, քամու արագությունը վայրկյանում կկազմի առնվազն 790 մետր»,- ասվում է կանխատեսման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»