Արտաքին 4 տարի առաջ - 11:13 02-01-2022

2022-ը կարող է լինել համավարակի վերջին տարին, եթե վերջ տանք անարդարությանը. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն իր ամանորյա ուղերձում նշել է, որ 2022 թվականը կարող է լինել կորոնավիրուսային համավարակի վերջին տարին միայն այն դեպքում, եթե աշխարհի երկրներին հաջողվի վերջ դնել պատվաստանյութերի բաշխման անարդարությանը և անհավասարությանը։

Գեբրեյեսուսը որպես «օմիկրոն» նոր շտամի ի հայտ գալու պատճառ է համարել «նեղ ազգայնականությունը և որոշ երկրների կողմից պատվաստանյութերի չափից ավելի պաշարները»։ ԱՀԿ-ն բազմիցս քննադատել է աշխարհի հարուստ երկրներին, որոնք վերջերս իրենց քաղաքացիներին առաջարկում են երրորդ խթանիչ պատվաստումներն անել, մինչդեռ շատ շրջաններում բնակչության զգալի մասը չի ստացել պատվաստանյութի նույնիսկ առաջին չափաբաժինը, հայտնում է BBC News-ը։

ԱՀԿ ղեկավարի կարծիքով՝ այս մոտեցումը ստեղծել է «իդեալական պայմաններ «օմիկրոն»-ի առաջացման համար»: «Որքան երկար է խախտվում արդարության սկզբունքը, այնքան մեծանում է այս վիրուսի հետագա փոփոխությունների վտանգը, որը մենք ոչ կարող ենք կանխել, ոչ կանխատեսել»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրեյեսուսը նշել է, որ համավարակի տարիներին աշխարհը մշակել է բազմաթիվ գործիքներ COVID-ի դեմ, այդ թվում՝ կատարվել են ավելի քան 8,5 միլիարդ պատվաստումներ, որոնք օգնել են փրկել միլիոնավոր կյանքեր։ «Այժմ, երբ մենք մտնում ենք այս համավարակի երրորդ տարին, ես վստահ եմ, որ սա կլինի այն տարին, որի ժամանակ վերջ կդրվի վիրուսին, բայց միայն այն դեպքում, եթե մենք դա անենք միասին», – ասել է ԱՀԿ ղեկավարը: «Եթե վերջ տանք անարդարությանը, կարող ենք վերջ տալ համավարակին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի