Արտաքին 4 տարի առաջ - 23:07 30-12-2021

Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունեցել հունվարին: Ինչպես փոխանցում է RT-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին»,- ասել է թուրք նախարարը տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

Թուրքիան որպես բանակցորդ նշանակել է ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»