Ներքին 4 տարի առաջ - 20:22 30-12-2021

Նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանը հունվարի 6-ին ազատ կարձակվի

Դատարանը մերժել է դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանաքը երկարաձգելու՝ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»,- նշել է Մելիքյանը։

Ռոբերտ Նալբանդյանը կալանավորվել էր մեկ ամսով, որի ժամկետը հենց հունվարի 6-ին է լրանալու։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան առաջնագծում ադրբեջանական զորքերի հարձակման եւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Նախկին ռազմագերուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելн, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ, քանի որ ադրբեջանական գերության օրերին մարմնական վնասվածքներ է ստացել՝ ադրբեջանցիները ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կողոսկրերի կոտրվածքներ է ստացել։

Այս պահին նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա Հայաստան վերադարձված նախկին ռազմագերիներից 5-ը կալանավորված է, 1-ը երեկ է ձերբակալվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան