Ներքին 4 տարի առաջ - 18:00 30-12-2021

Երբ ստամոքսը տոնում է բանականության հանդեպ հաղթանակը

Ամեն ոք ունի Ամանորին յուրովի պատրաստվելու իրավունք, բայց այն ստամոքսային փսիխոզը, որ առկա է մասնավորապես Երևանում, ուղղակի աննկարագրելի է և աննախադեպ: Ամենուր հերթեր, հերթը խախտելու վեճեր, դատարկվող վաճառասեղաններ, ավտոմեքենաների բարձր ազդանշաններ…

Մինչդեռ նոյեմբերի 9-ին, որ համարյա երեկ էր, կապիտուլյացիա էր ստորագրվում: Իսկ դրանից առաջ 44 օր մեր որդիներն ու հայրերը թնդանոթի միս էին ապաշնորհ ու երկիրը պատերազմի տարած իշխանությունների մեղքով: Երեկ պատերազմ էր…

Իսկ այսօր «Աշխարհը մերն ա, մերն ա» ականջ սղոցող երգը պարտադրում է լսել իրեն՝ շքեղ ավտոմեքենաների կողքով անցնելիս, երբ միևնույն ժամանակ քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնած Հունգարիայի միջնորդությամբ հայ գերիներ են վերադառնում, իսկ մեր երկիրը վերածվել է աշխարհաքաղաքական մանրադրամի ու տարբեր գերտերությունների շահերի բախման կետի:

Մի երկու օրից Նոր տարին կգա, բայց գիտակից մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվի, որովհետեւ նրանց համար ժամանակը կանգ է առել նոյեմբերի 9-ին: Ընդդիմությունն առայժմ կբավարարվի հայրենիքի փրկության կոչերով, քանի որ ամեն թևին մի երկրից պատվիրել են «լռվել», որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է բոլորին: Եվ վաղը նա, ցավոք, դարձյալ կշնորհավորի բոլորի Նոր տարին, բայց այս անգամ առանց սիրելու, հպարտանալու և բոլորի առաջ խոնարհվելու:

Եվ Ամանորին ռեստորաններում նորից կերգեն ամերիկաներից ամեն տարվա նման Հայաստան կարճաժամկետ «խոպան» եկած հայ երգիչ-երգչուհիները, կլինի հրավառություն, քանի որ շատերի ուղեղը օնլայն սերտաճել է ստամոքսին:

Կհնչեն հայրենասիրական կենացներ նաև բնակարաններում՝ այդպես մի քանի օր, մինչև մեկ ամսվա համար մեկ տարի խնայված գումարով կամ վարկով գնված ուտելիքի սպառվի: Իսկ խումհարահան կլինեն փետրվարի 1-ից՝ թանկացած կոմունալների «շնորհիվ»:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան