Ներքին 4 տարի առաջ - 12:54 30-12-2021

Ամանորի նախաշեմին կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամային վիճակ չունենք․ Նիկոլ Փաշինյան

Լավ նորություն է, որ ամանորի նախաշեմին չունենք ճգնաժամային վիճակ կորոնավիրուսի հետ կապված։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալոգվ համաճարակային իրավիճակին։

«Բայց եթե պատվաստումների հետևողական գործընթացը չանենք այդ ճգնաժամային վիճակը վերադառնալու է ավելի վատ կերպով»,- ասաց նա։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության գործողությունների քննադատություններին՝ նա նշեց, որ ժամանակը ցույց տվեց, որ այդ բոլոր քննադատությունները հիմք չունեին։ «Կարծում եմ ՀՀ-ում համավարակը կարողացել ենք առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիններից մեկն էին, որ հասկացան, որ «լոքդաուննների» քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստման գործընթացը շարունակվում է և մինչև ամսի 31-ը աշխատելու են։ «Առաջին դեղաչափն ստացել է 943 377 քաղաքացի և երկորրդ դեղաչափ 711 864 հազար քաղաքացի»,- ասաց նա և հայտնեց, որ այս տարի 40 հազար քաղաքացի ստացել է հիվանդանոցային բուժօգնություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում