Ներքին 4 տարի առաջ - 12:37 30-12-2021

2021-ին եկամտային մասի հավաքագրումը գերակատարվել է. Ռուստամ Բադասյան

Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 մլրդ դրամ: Այս թիվը ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով: Այսինքն՝ եկամտային հատվածը եղել է 1 տրիլիոն 586 մլրդ: ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Նշված ցուցանիշը դեկտեմբերի 30-ի դրությամբ է, այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Մենք այս տարի 2020 թվականի նկատմամբ ավել հավաքագրում ենք ունեցել 14.5, 2019 թվականի համեմատ՝ 8.3 տոկոսով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ վերադարձի ցուցանիշների հետ կապված ևս դրական դինամիկա կա: Նրա բնորոշմամբ, այս տարվա համար այդ ցուցանիշները ռեկորդային են:

«Մենք հարկ վճարողներին վերադարձրել ենք 182 մլրդ դրամ, դա ԱԱՀ-ի գծով է հիմնականում: Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 մլրդ: Այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի 185 մլրդ դրամ: 2019 թվականին 180 մլրդ էինք վերադարձրել, 2020 թվականին՝ 140 մլրդ: 2020 թվականի համեմատ այս ցուցանիշը 30.1 տոկոսով է ավել, 2019 թվականի համեմատ՝ 1 տոկոսով»,-հավելեց Ռուստամ Բադասյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան