Արտաքին 4 տարի առաջ - 18:18 29-12-2021

ՌԴ ԱԳՆ-ն «կարմիր գիծ» է անվանել ՆԱՏՕ-ի հարվածային համակարգերի տեղակայումը Վրաստանում

Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի հարվածային համակարգերի տեղակայումը Ռուսաստանի համար կդառնա «կարմիր գիծ»՝ անվտանգության անմիջական սպառնալիքի պատճառով, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Մոսկվան հանդես է գալիս Թբիլիսիի հետ խաղաղ գոյակցության և իրավահավասար համագործակցության օգտին՝ չնայած երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզմանը։

«Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա տարածքում հարվածային սպառազինության համակարգերի տեղակայումը մեզ համար «կարմիր գծեր» են, քանի որ նման գործողություններն արմատապես կփոխեն ուժերի ռազմաքաղաքական դասավորվածությունը Հարավային Կովկասում և Ռուսաստանի ու տարածաշրջանում նրա դաշնակիցների համար կստեղծեն անմիջական սպառնալիք»,- ասել է Ռուդենկոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի