Արտաքին 4 տարի առաջ - 13:41 29-12-2021

Աշխարհում հարուստների թիվն ավելացել է 400-ով

2021թ.-ին աշխարհում 400 նոր միլիարդատեր է հայտնվել։ Դեկտեմբերի 17-ի դրությամբ աշխարհում արդեն կար ավելի քան 2600 միլիարդատեր՝ գրեթե 14 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ, հաղորդում է Forbes-ը։

2021թ.-ին կանանց շրջանում ամենահարուստ միլիարդատերը Միրիամ Ադելսոնն է՝ մոլախաղերի (կազինո) մագնատ Շելդոն Ադելսոնի այրին։ Նա ժառանգել է ամուսնու Las Vegas Sands-ի մասնաբաժինը, որը նրա կապիտալի մեծ մասն է, և փորձագետների գնահատմամբ կազմում է 27.1 մլրդ դոլար:

Միլիարդատերերի ակումբի նորեկների մեծ մասը Չինաստանից է, որտեղ ի հայտ է եկել մոտ 160 նոր միլիարդատեր, այնուհետև հաջորդում է ԱՄՆ-ը՝ գրեթե 100 նորաթուխ հարուստներով: Ավելի քան 20-ը Հնդկաստանից և Գերմանիայից են, իսկ Շվեդիան աչքի է ընկել աշխարհին տված 12 նոր միլիարդատերերով: Եվս երեք երկրներում են միլիարդատերեր հայտնվել հենց 2021թ.-ին։

Մասնավորապես, ամենահարուստների ցուցակում են հայտնվել բուլղարացի միլիարդատեր եղբայրներ Կիրիլ և Գեորգի Դոմուշիևները, ովքեր ստեղծել են անասնաբուժական ապրանքների, բեռնափոխադրումների, անշարժ գույքի և ֆուտբոլի կայսրություն՝ սեփականաշնորհելով 4.2 միլիարդ դոլար գնահատված պետական ​​ընկերությունները։

Էստոնիայում միլիարդատերերի ցուցակում են ընդգրկվել Քրիստո Կյաերմանը և Տաավետ Հինրիկուսը` Wise վճարային ծառայության հիմնադիրները, որը հուլիսին ցուցակված էր Լոնդոնի ֆոնդային բորսայում։

Ուրուգվայը երեք միլիարդատեր ունի dLocal միջազգային վճարումների ստարտափի IPO-ի մեկնարկից հետո:

Միլիարդատերերի ցուցակում կան նաև ուկրաինացիներ՝ Ալեքս Շևչենկոն և Մաքս Լիտվինը՝ Grammarly քերականության ստուգման գործիքակազմի հիմնադիրները։ Այս տարվա նոյեմբերին նրանք 200 միլիոն դոլար են ներգրավել ներդրողներից, այդ թվում՝ Baillie Gifford-ից և BlackRock-ից: Ուստի այժմ նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 4 միլիարդ դոլար։

Հայտնի է, որ 2021թ.-ի նոր միլիարդատերերի կեսից ավելին իրենց հարստությունը վաստակել են երեք ոլորտներից մեկում. արդյունաբերական արտադրություն, տեխնոլոգիա և ֆինանսներ, ներդրումներ: Արդյունաբերական արտադրությունը դարձել է ամենաշահութաբերը, հատկապես՝ Չինաստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով