Ներքին 4 տարի առաջ - 23:35 28-12-2021

Խիստ անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի նման մոտեցումները Արցախի հայության նկատմամբ․ «Արցախի փրկություն» շարժում

Արցախում հայրենիքի ճակատագրով մտահոգ մոտ տասնյակ միություններ, հասարակական կազմակերպություններ վերջերս միավորվել են և ստեղծել «Արցախի փրկություն» շարժումը, որը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցրել է մի շարք տեսակետներ, որոնք, ըստ էության, բացահայտ ահաբեկչություն է Արցախի Հանրապետության հայության նկատմամբ, և որն ունենալու է իր բացասական հետևանքները: Դա կարող է հասարակության մի ստվար հատվածի մոտ առաջացնել տագնապ, վաղվա օրվա նկատմամբ անվստահություն ու արտագաղթի պատճառ դառնալ:

Խիստ անընդունելի ենք համարում Հայաստանի վարչապետի նման մոտեցումները Արցախի հայության նկատմամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և Ազգային ժողովի անպատասխանատու հայտարարությունները Արցախի ժողովրդի ճակատագրի որոշման հարցում մենաշնորհ ունենալու առումով։

Ուստի հայտարարում ենք՝ ցանկացած նման ահաբեկչություն կամ մեր ազգային արժանապատվության վիրավորում Արցախի կամ Հայաստանի իշխանավորների կողմից՝ արժանանալու է համարժեք պատասխանի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»