Արտաքին 4 տարի առաջ - 23:42 28-12-2021

Թուրքիան պետք է լինի աշխարհի լավագույն տնտեսությունների տասնյակում․ Էրդողան

Թուրքիան կհայտնվի աշխարհի լավագույն տնտեսությունների տասնյակում, քանի որ երկրի իշխանությունները հատուկ մշակված տնտեսական գործիքների օգնությամբ կարողացել են դուրս գալ արատավոր շրջանից։ Անկարան խուսափել է «անկայունության անիվներից» ու հրաժեշտ է տվել անապահովության մեխանիզմին։ Այժմ նրա նպատակն է հայտնվել աշխարհի լավագույն 10 տնտեսությունների շարքում:

Այս մասին երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանն ասել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի գիտական ​​մրցանակների հանձնման արարողությանը։

«Մեր ուղին ներդրումներն են, զբաղվածությունը, արտադրությունը, արտահանումը և աճը։ Մեր նպատակն է մտնել աշխարհի լավագույն 10 տնտեսությունների շարքը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Չնայած Էրդողանի հեռահար հայտարարություններին՝ Թուրքիայի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում։ Կենտրոնական բանկի զեղչային տոկոսադրույքի մի քանի անընդմեջ կրճատումներից հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է։ Թուրքիայի նախագահը մեկ տարվա ընթացքում երեք անգամ փոխել է կարգավորիչի ղեկավարին, երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։ Նրա գործողությունների հետևանքով ընդդիմությունը պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

2021 թվականի հունվարին դոլարն արժեր 7,4 լիրա, դեկտեմբերի 20-ին՝ 18,4 լիրա։ Իսկ արդեն դեկտեմբերի 28-ին դոլարը վաճառվում է մոտ 11,8 լիրայով։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան Արժույթի միջազգային հիմնադրամի պայմաններով չի հանձնի իր տնտեսությունը արտաքին ուժերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան