Ներքին 4 տարի առաջ - 20:09 28-12-2021

Անկախության ճանապարհից հետքայլ չի լինելու․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամներին։ Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից` հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները։

Հատուկ անդրադարձ է եղել Արցախի Հանրապետության անվտանգային, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։

Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է, և անկախության ճանապարհից հետքայլ չի լինելու:

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետևանքով շատ կորուստներ ենք ունեցել, սակայն շարունակում և շարունակելու ենք մեր պետականակերտման աշխատանքը: Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ, և մեր տասնամյակների պայքարը տալու է իր ցանկալի արդյունքը»,- ասել է նախագահը:

Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ԱՀ կառավարության որոշմամբ 25 հազար ՀՀ դրամով բարձրացվելու են զինվորական բոլոր թոշակառուների թոշակները, ուշադրության կենտրոնում է գտնվում գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, որը նախատեսված է ամբողջությամբ լուծել մինչև 2023 թվականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»