Արտաքին 4 տարի առաջ - 13:50 28-12-2021

Քաբուլում թալիբները գնդակահարել են բողոքի ակցիա իրականացնող կանանց

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինները գնդակահարել են Քաբուլում ցույցի դուրս եկած կանանց, հաղորդում է Asvaka գործակալությունը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել իտալական Emergency մարդասիրական կազմակերպության հիվանդանոցի տարածքում։ Զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ չեն նշվում։

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հաղորդել էր, որ մի խումբ կանայք բողոքի ցույց են անցկացրել Աֆղանստանի մայրաքաղաքում՝ պահանջելով հարգել իրենց իրավունքները և բարելավել կենսապայմանները։ «Մենք սովի մատնված մարդկանց ձայնն ենք», «Կանայք արթնացել են, մենք ատում ենք խտրականությունը» պաստառներով մի քանի տասնյակ մարդ է մասնակցել ակցիային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում