Ներքին 4 տարի առաջ - 12:52 28-12-2021

«Նոր Բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի

Երևանի ավագանին որոշում է կայացրել լուծարել «Նոր Բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերությունը: Որոշում է կայացվել 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

«Նոր Բարեկարգում» ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Երևան համայնքը, որին 100 տոկոսով պատկանում են Ընկերության բաժնետոմսերը։ Երևանի քաղաքապետարանի և «Շիմիձու» կորպորացիայի միջև կնքված «Նուբարաշենի աղբավայրում բիոգազի հավաքման աշխատանքների իրականացման մասին» 2009 թվականի մարտի 10-ի համաձայնագրից ելնելով, ըստ 07.10.2009թ-ի հանձնման-ընդունման Ակտի, Նուբարաշենի թափոնակուտակիչում կառուցված բիոգազի հավաքման և այրման կառույցը «Շիմիձու» կորպորացիայի կողմից հանձնվել է Երևանի քաղաքապետարանին։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև կնքված Սարքի շահագործման մասին 23.10.2009թ-ին կնքված համաձայնագրի, Կառույցի շահագործող /օպերատոր/ էր հանդիսանում Ընկերությունը, որը 2018 թվականից սկսած զբաղվում էր միայն Կառույցի շահագործման գործառույթներով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը այլևս չի զբաղվում Կառույցի շահագործմամբ և չի իրականացնում իր կանոնադրությամբ սահմանված գործունեություն՝ ընկերության հետագա գործունեությունը դառնում է ոչ նպատակահարմար:

Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է կայացրել լուծարել «Նոր Բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով