Ավելին 4 տարի առաջ - 20:55 28-12-2021

Սունկը կարող է նվազեցնել տկարամտության վտանգը․ գիտնականներ

Ամբողջ աշխարհում տկարամտություն ունեցող մարդկանց թիվը անընդհատ աճում է։ Այս հիվանդությունը կանխելու համար բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում։ Մասնավորապես, գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդկանց կողմից օգտագործվող սնունդը կարող է օգնել կանխելու դեմենցիան։ Հետազոտություններից մեկում պարզվել է, որ սնկերը «զգալիորեն» նվազեցնում են ուղեղի վիճակի վատթարացման վտանգը:

Ամերիկյան ծերերի միության ամսագիրը հրապարակել է կոհորտային հետազոտությունների արդյունքները (երկարամյա դիտարկումներ. - Խմբ.), որին մասնակցել են Օսակա քաղաքում բնակվող 65+ տարեկան 13230 ճապոնացիներ: Նրանց մոտ, ովքեր շաբաթական առնվազն մեկ անգամ սունկ էին ուտում, դեմենցիայի ավելի քիչ դեպքեր էին գրանցվել, քան նրանց մոտ, ովքեր ավելի հազվադեպ էին սունկ օգտագործել։

Սինգապուրում գիտնականները նաև հետազոտություն են անցկացրել՝ կապված ուղեղի համար սնկերի օգտակար հատկությունների բացահայտման հետ։ Վեց տարվա աշխատանքին մասնակցել է 60+ տարեկան 663 մարդ։ Կամավորները շաբաթական երկու անգամ կերել են ավելի քան 300 գրամ սունկ, ինչը 50%-ով նվազեցրել է տկարամտության զարգացման հավանականությունը։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ մասնակիցների IQ-ի բարձրացում է գրանցվել, արյան ճնշման կայունացում, ինչպես նաև քայլելու արագության մեծացում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով