Ներքին 4 տարի առաջ - 18:27 27-12-2021

Ինչու է հանցագործությունների թիվը Երևանում այսքան աճել

Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է մայրաքաղաքում սպանության դեպքերի և Ճանապարհատրանսպորտային պատահարների պատկերը 2021 թվականին:

Ըստ դատախազի՝ Երևան քաղաքում 2021թ. 11 ամսում արձանագրվել է հանցագործության 14 հազար 593 դեպք, այսինքն՝ 2633 դեպքով ավելի նախորդ տարվանից: Սպանության դեպքերը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը շատացել են:

Սա ևս խոսում է այն մասին, որ քրեածին իրավիճակը հանրապետությունով մեկ բարվոք չէ և հանցագործությունների աճ և անպատժելիության մթնոլորտ ունենք երկրում, որը վկայում է կառավարման ճգնաժամի մասին: Սա այն պարագայում, որ իբրև թե իշխանությունը` արևմտյան աջակցությամբ ոստիկանության բարեփոխումներ է անում, Հակակոռուպցիոն նոր մարմին է ստեղծում, պարեկների համակարգ է ձևավորում:

Իսկ զուգահեռաբար` ոստիկանության և հետաքննության ու նախաքննության մարմինների արդյունավետությունն է նվազում: Դրան գումարած` երկրում տիրող բարոյահոգեբանական անմխիթար մթնոլորտն ու բարձիթողի վիճակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում