Ներքին 4 տարի առաջ - 14:37 27-12-2021

Գավառում կազմակերպվեց արհեստների նմուշների ցուցադրություն

Գավառի ուսուցողական կենտրոնում «Կենաց տուն» ՀԿ նախագահ Լալա Մնեյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր խեցեգործության, ժանեկագործության եւ փայտարվեստի նմուշների ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը, ցուցահանդեսին ներկայացվել է իրենց կողմից կազմակերպած արհեստների դասընթացների հաշվետու ցուցահանդեսը։

Խոսելով «Կենաց տուն ՀԿ-ի եւ ծրագրերի մասին՝ ազգագրագետ Լալա Մնեյանը

նշել է, որ շուրջ 6 ամիս «Կենաց տունը» Գավառի ուսուցողական կենտրոնում

«Ավանդույթներին հավատարիմ» ծրագրի շրջանակներում իրականացրել է

տարբեր արհեստների ուսուցում: Արդյունքում՝ խեցեգործության, ժանեկագործության եւ փայտարվեստի խմբակներում 18 սովորող կարողացել է տիրապետել նշված արհեստների հիմնական գաղտնիքներին եւ արվեստի նմուշներ ստեղծել:

Ավանդույթներին հավատարիմ» ծրագրի շրջանակներում ուսուցողական պարապմունքներում ներգրավվել են նաեւ Գավառում բնակվող արցախցի երեխաներ: Ծրագրին մասնակցել են 7-ից 17 տարեկան ցանկացողները: Ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Հայկական համայնքի կողմից, «Հայ օգնության միության» կողմից եւ հնարավորություն է ընձեռում ՀԿ-ին՝ կազմակերպելու տարբեր արհեստների ուսուցումներ: Լալա Մնեյանը նշեց, որ ժանեկագործության պարապմունքները շարունակվելու են, իսկ մնացած դասընթացները նորից կկազմակերպվեն ամռանը: «Ամեն ինչ անում ենք, որպեսզի ծրագիրը շարունակություն ունենա եւ ընդարձակվի, որպեսզի մեր ազգային ավանդույթի գանձերը հասնեն ներկա սերնդին, պահպանվեն ու զարգանան», -նշեց Լալա Մնեյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան