Արտաքին 4 տարի առաջ - 13:41 27-12-2021

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը հիմնականում ախտահարում է երեխաներին

Կորոնավիրուսը գնալով ավելի է հարմարվում երեխաներին: Մոսկվայում համավարակի ընթացքում հիվանդացել է 245 հազար երեխա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։

Բացի այդ, նրա խոսքով, կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամը հիմնականում ախտահարում է հենց երեխաներին:

«Մենք տեսնում ենք, որ վիրուսը մուտացիայի ենթարկվելուն զուգահեռ ավելի ու ավելի է հարմարվում երեխաներին: Այս ալիքի ընթացքում մենք ամեն օր հոսպիտալացրել ենք 20-30 երեխա, իսկ «ուհանյան» շտամի դեպքում հոսպիտալացման դեպքերը եղել են եզակի և միայն լուրջ ուղեկցող պաթոլոգիա ունեցող երեխաների դեպքում»,- ասել է Ռակովան։

Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ եթե նախկինում երեխաները գործնականում չէին հիվանդանում կորոնավիրուսով, այլ միայն փոխանցում էին վիրուսը, ապա այժմ երեխաների շրջանում ավելի հաճախ են թոքաբորբի դեպքերը։

«Եվ Հարավային Աֆրիկայից ստացված տվյալները ցույց են տալիս, որ օմիկրոնով հիմնականում հիվանդանում են երեխաները»,- նշել է Ռակովան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան