Արտաքին 4 տարի առաջ - 11:29 27-12-2021

Վանգան Ռուսաստանի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիակատար խզում է կանխատեսել 2022 թվականին

Բուլղարիայում հրապարակվել են լեգենդար գուշակ Վանգայի 2022 թվականի վերաբերյալ նոր կանխատեսումները։ Ըստ դրանց, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները բարդ կլինեն, ընհուպ մինչև ամբողջական խզում և կվերականգնվեն միայն 2022 թվականից հետո։ Այնուամենայնիվ, հաջորդ տարի նոր համաշխարհային պատերազմ չի լինի, գրում է NTV կայքը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, ապա հաջորդ տարի մարդկությանը նոր վիրուս է սպասում, որի օջախը կլինի Սիբիրում։ Այս հիվանդությունն, իբր, երկար ժամանակ գտնվել է հավերժական սառույցի մեջ և կլիմայի փոփոխությունների պատճառով կկարողանա դուրս գալ սառույցի տակից և անակնկալի բերել բոլորին, հաղորդում է StarHit-ը։

Ըստ Վանգայի կանխատեսումների, նաև հաջորդ տարի մոլորակի շատ բնակիչներ կտուժեն խմելու ջրի խիստ անբավարարությունից, իսկ Հնդկաստանի բնակիչները անոմալ շոգի պատճառով՝ սովից։

Վանգան մահացել է 85 տարեկանում, 1996 թվականին: Ենթադրվում է, որ ժամանակին Վանգան կանխատեսել է Ստալինի մահը, Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, նախագահական ընտրություններում Բորիս Ելցինի հաղթանակը և սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան