Ներքին 4 տարի առաջ - 10:39 27-12-2021

Չեխ լուսանկարիչ Արցախյան պատերազմին նվիրված «Պարտված պատերազմ» շարքն արժանացել է Արծաթե մրցանակի

orer.eu կայքը գրում է, որ չեխ հայտնի լուսանկարիչ և խմբագիր Լենկա Կլիցպերովայի Արցախյան պատերազմին նվիրված «Պարտված պատերազմ» շարքն արժանացել է Արծաթե մրցանակի Տոկիոյի միջազգային լուսանկարչական մրցույթում TIFA 2021՝ «Խմբագրական-Հակամարտություն» անվանակարգում։

Ինչպես հայտնի է Կլիցպերովան և իր գործընկերուհի Մարկետա Կուտիլովան Արցախյան վերջին պահերազմի օրերին և հետո երեք անգամ եղել են այնտեղ, չեխական հեռուստատեսության և պարբերական մամուլի համար լուսաբանել են ոչ միայն ռմբակոծությունների տակ գտնվող Ստեփանակերտի խաղաղ բնակչության սարսափելի վիճակը, այլև գաղթականների ու նրանց ընտանիքների ողբերգությունը։ 2021ին նրանք նաև հրատարակեցին «Վերջինը հրկիզում է գյուղը.Պատերազմը Լեռնային Ղարաբաղում» գիրքը, որը հարուստ է ոչ միայն ականատեսների պատմություններով, այլև լուսանկարներով։

Ի դեպ, ՕՐԵՐ եվրոպական ամսագրի վերջին համարում հարցազրույց ենք տպագրել չեխ լրագրողների հետ եւ անդրադարձել ենք պատերազմական օրերին, նրանց կատարած աշխատանքին եւ տպավորություններին։ Տպարգել ենք նաեւ մրցանակի արաժանացած լուսանկարներից մի քանիսը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում