Ավելին 4 տարի առաջ - 10:16 26-12-2021

Եղիսաբեթ II-ը կիսվել է ամուսնու մահից հետո իր ունեցած ապրումներով

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը սուրբծննդյան ուղերձ է հղել ժողովրդին, որում խոսել է ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից հետո ունեցած ապրումների մասին։

«Չնայած շատերի համար Սուրբ Ծնունդը մեծ երջանկության և զվարճանքի ժամանակ է, բայց նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, դա կարող է ծանր տոն լինել: Այս տարի հատկապես հասկանում եմ, թե ինչու։ Այնուամենայնիվ, իմ սիրելի Ֆիլիպի մահից հետո մի քանի ամիս ես մխիթարվում էի ջերմ ուղերձներով ամբողջ երկրից և աշխարհի տարբեր ծայրերից, որոնցում նրանք երախտագիտություն էին հայտնում նրա արածի համար», - կիսվել է Եղիսաբեթ Երկրորդը:

Նա նշել է, որ իր ամուսինն ուներ ծառայության զգացում, ինտելեկտուալ հետաքրքրասիրություն և ցանկացած իրավիճակից «բոլոր զվարճությունները քամելու» ունակություն։

Թագուհին ընդգծել է ընտանեկան ավանդույթների պահպանման կարևորությունը և նշել, որ չնայած կորստին՝ նա և ընտանիքի մյուս անդամները դեռ կկարողանան զգալ սուրբծննդյան ուրախությունն այս տարի՝ տոնի կախարդանքը նորովի տեսնելու հնարավորության պատճառով։ Եղիսաբեթ թագուհին ասել է, որ նոր տարում կնշի պլատինե հոբելյան, որը միապետը հուսով է, որ մարդկանց հնարավորություն կտա վայելել «համախմբվածության զգացումը» և վստահորեն նայել ապագային:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թագուհին Սուրբ Ծնունդը կանցկացնի արքայազն Չարլզի ու նրա կնոջ՝ դքսուհի Կամիլայի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի