Արտաքին 4 տարի առաջ - 23:59 25-12-2021

Պուտինն ու Եգիպտոսի նախագահը քննարկել են ատոմակայանի կառուցման հարցը

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ Խալիլ Ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում երկրների ղեկավարները բարձր են գնահատել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակը։ Մասնավորապես, քննարկվել են Եգիպտոսում առաջին «Էլ-Դաբա» ատոմակայանի կառուցման և Սուեզի ջրանցքի շրջանում ռուսական արդյունաբերական գոտու ստեղծման հարցը։ Նշվում է, որ Եգիպտոսը որպես հյուր երկիր կմասնակցի 2022 թվականի հունիսին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։

Նաև Պուտինն ու Ալ-Սիսին շնորհավորել են միմյանց Նոր տարին։

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում