Ներքին 4 տարի առաջ - 22:47 25-12-2021

Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։

Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ձեր «հայրենի Ակնան» և ևս 100-ից ավել բնակավայրեր «տվել» ես դու։

Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին է։

Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույս» վառել ես դու։

Արցախ վախենում ես մեկնել դու։

Շուշին ու Հադրութը օկուպացված չես համարում դու։

Մեր պետական ինքնիշխանությունը հանուն աթոռիդ պահպանման «վաճառքի» հանել ես դու։

Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես, իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալիևը, որն ասում է, թե իբր ոչ թե քեզ է հաղթել, այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Իսկ ինչո՞ւ դու և ալիևը նույն բաներն եք խոսում ու անում արդեն տարիներ շարունակ, դժվար չէ գուշակել, կապիտուլյանտ։

Հ.Գ. Դու ո՞վ ես՝ Արկադի Տեր-Թադևոսյանի /Կոմանդոսի/ անունը տաս։

Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է, իսկ դու՝ հանձնելու։

Քեզ ավելի «կսազի» տալ Էրատոյի, Վեստ Սարգսի ու Մելիք Շահնազարի անունները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով