Ներքին 4 տարի առաջ - 22:23 25-12-2021

Էջմիածնում վրաերթի են ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը՝ ժամը 21:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ, գանգուղեղային տրամվա՝ հարցականով, ծոծրակի շրջանի հեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը, նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն է, որը, ըստ բժշկի տեղեկանքի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ հիվանդանոցում պարզվում էին դեպքի հանգամանքները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը տեղեկություններ է ստանում, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ու արդեն՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, պարզում են, որ վրաերթը տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում:

Ժամերի ընթացքում ճանապարհային ոստիկաններն ու Էջմիածնի ոստիկանները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են հրավիրում Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Սուրիկ Ա.-ին: Նրա տան բակում հայտնաբերվում է ՌԱՖ մակնիշի ավտոմեքենան, որը հետաքննիչ Ն. Պետրոսյանի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կասկածյալ Սուրիկ Ա.-ն ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ, և նա ասել է. «Աշխատանքից հոգնած եկել եմ, ասի մի երկու բաժակ խմեմ, քնեմ: Դրա համար էլ խմած եմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով