Ներքին 4 տարի առաջ - 21:32 25-12-2021

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Եգորյանը՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների 01 բրիգադի բժիշկները արձանագրել է հետիոտնի մահը:

Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Այս պահին նույն վաշտի ավագ պարեկներ Հայկ Հովսեփյանն ու Մհեր Հակոբյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում:

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով