Ներքին 4 տարի առաջ - 13:05 25-12-2021

Հայկ Մարությանն ավագանու կազմից դուրս գալու դիմում է ներկայացրել. Հրաչյա Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ներկայացրել, որպեսզի իր` Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեն։

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Հայկ Մարությանը, ինչքանով ես եմ տեղյակ, դիմում է ներկայացրել, որպեսզի իր լիազորությունները դադարեն»,- ասաց Սարգսյանը։

Նշենք, որ չնայած Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել էին որպես Երևանի քաղաքապետ, սակայն նա մինչ օրս շարունակում էր ընդգրկված մնալ ավագանու կազմում։

Հարցին, թե Մարությանը հրաժարվել էր ծառայողական մեքենայից, անվտանգության աշխատակիցներից ու պարգևավճարներից, արդյո՞ք նույնն էլ Սարգսյանն է պատրաստվում անել` վերջինս պատասխանեց, որ, ցավոք, ինքը վարել չգիտի, եթե ժամանակ ունենա, կփորձի սովորել։

«Իմ եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է։ Պարգևավճարներ աշխատավարձի բարձրացումից հետո չեմ ստացել, այսինքն` գուցե տարբեր հանձնարարականներ կամ հավելյալ ջանք իրականացնելու հատուկենտ դեպքերում եղել են։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցներին, ապա նրանց կարիքը չունեմ»,- ասաց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»