Ներքին 4 տարի առաջ - 23:09 24-12-2021

Ինձ արդարացում չկա. Նիկոլ Փաշինյան

Այսօր իր մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, հայտարարեց. «Ես, իհարկե, կարող էի կանխել պատերազմը։ Եթե Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական և անընդունելի պահանջները ընդունեի, պատերազմը կկանխեի։ Բայց հիմա ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չընդունելը գուցե լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, գայի ասի, որ սենց ա իրավիճակը, պետք է գնա սենց զիջումների, որ պատերազմից խուսափենք։ Բայց ես պետք է ինձ համոզեի, որ դա ճիշտ է։ Ես չեմ ուզում բաներ ասեմ, որ թվա, թե ուզում եմ ինձ արդարացնեմ, ընդհանրապես ինձ արդարացում չկա, հարցը դա չէ։

Բայց երբ մենք քննարկում ենք, երբ ԱԽ նիստում բանակը զեկուցում է, որ մենք պատրաստ ենք կանգնելու «ոչ մի քայլ հետ», ես գամ ասեմ, ժողովուրդ ջան, պետք հանձնենք․․․ Էլի եմ ասում, այնպես չէ, որ ես այդ համոզմունքն եմ ունեցել, իմ համոզմունքը թաքցրել եմ։ Ենթադրենք գալիս ասում էի, որ պետք է հանձնենք։ Հաջորդ օրը ԶՈՒ ԳՇ պետը հայտարարություն կաներ, կասեր, որ մի շաբաթ առաջ ԱԽ նիստում ասել է, որ պատրաստ են «ոչ մի քայլ հետ» անելու, էս ի՞նչ ա անում, ժողովուրդ ջան։ Բայց այնպես չէ, որ ես համոզմունք եմ ունեցել, որ ճիշտ ճանապարհը դա է։ Եթե ես դա պետք է անեի ու չեմ արել․․․ Ինձ ուղղված լեգիտիմ մեղադրանքը, որ լուրջ քննարկման առարկա է, սա է։ Բայց նույնն էլ 2016 թվին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում