Ավելին 4 տարի առաջ - 19:56 24-12-2021

Բոլդուինը երկրպագուներին պատմել է ողբերգությունից հետո կյանքի մասին

«Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից երկու ամիս անց 63-ամյա դերասան Ալեք Բոլդուինը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուներին պատմել է իր կյանքի մասին։

Տեսանյութում դերասանը զգալի ընկճված ու հոգնած է երևում։ Նա շնորհավորել է երկրպագուներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր դժվարին ժամանակահատվածում երես չեն թեքել իրենից։

«Կցանկանայի օգտվել այս պահից և շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ինձ ուղարկել են բարի խոսքեր և բարեմաղթանքներ, ուժ, հույս, աղոթքներ և մտքեր: Ես ստացել եմ հարյուրավոր նամակներ ընկերներից, հարազատներից, գործընկերներից և մարդկանցից, ում մասին վաղուց չէի լսել: Նրանք ինձ ուժ ու բարին էին մաղթում:Ես շատ շնորհակալ եմ նրանցից: Շատերը մեկնաբանություն են գրում Instagram-ում և շատ են աջակցում ինձ այս դժվարին իրավիճակում»,- նշել է դերասանը:

Ալեքի խոսքով՝ օր չի լինում, որ ինքը չմտածի օպերատոր Գալինա Հաթչինսի մահվան մասին։

«Ես չեմ կարող մոռանալ նրան, նա այնքան ողբերգական մահացավ: Հավատացե՛ք, այս պահն ինձ համար անհետևանք չի անցել, ես անընդհատ մտածում եմ այդ մասին: Անկեղծ ասած, հիմա ամենադժվար ժամանակներն եմ ապրում»,- խոստովանել է Բոլդուինը:

Նա հավելել է, որ կինն ու վեց երեխաները օգնում են իրեն հաղթահարել ցավը։

«Միակ բանը, որ հիմա ինձ անհանգստացնում է, կինս ու երեխաներս են: Ես միայն ուզում եմ, որ կյանքս շարունակվի: Ես փորձում եմ հաղթահարել այս դժվար, շատ դժվար ժամանակաշրջանը»,- կիսվել է դերասանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով