Արտաքին 4 տարի առաջ - 17:26 24-12-2021

Չեչնիայի ղեկավարը կրկին սպառնացել է վրեժ լուծել իր քննադատներից

Չեչնիայի պաշտոնյաներն իրենց սոցիալական ցանցերում տեղադրել են կարճ տեսանյութեր, որոնցում հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խոստանում է վրեժ լուծել «անընդունելի խոսքերի» համար։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել «Կավկազ. Ռեալիի»-ն:

Տեսանյութում, որը իր Instagram-ում հրապարակել է խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը, Կադիրովը երդվում է, որ իր քննադատներին «շատ քիչ ժամանակ է» մնացել։

«Երդվում եմ Ալլահով, նրանք, ովքեր արտահայտվում են անընդունելի կերպով, նույնիսկ եթե այս աշխարհը փլուզվի, նրանք ժամանակ ունեն միայն՝ մինչև մենք հասնենք նրանց»,- ասում է տարածաշրջանի ղեկավարը: Նա նաև հայտարարել է, որ վախենում է մեռնել վրեժը չլուծած, և «չի ների իր ժառանգներին, եթե նրանք վրեժ չլուծեն»։

Տեսանյութի մեկնաբանության մեջ Մագոմեդ Դաուդովը գրել է, որ յուրաքանչյուրը ստիպված կլինի պատասխան տալ խոսքերի համար: «Իսկական չեչենը միշտ պատասխանատվության է կանչել պատվի ու արժանապատվության դեմ ոտնձգության համար։ Այս ավանդույթը եղել է և կլինի, քանի դեռ կան մեր ժողովրդի արժանի և քաջարի զավակները»,- տեսանյութը մեկնաբանել է ռուսական տարածաշրջանի խորհրդարանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»