Արտաքին 4 տարի առաջ - 14:58 24-12-2021

«Ես թանկ եմ գնահատում մեր բարեկամական հարաբերությունները». Պուտինի շնորհավորանքը Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։

Շնորհավորական նամակում ասվում է. «Դուք արժանի հեղինակություն եք վայելում հայրենակիցների շրջանում և միջազգային ասպարեզում՝ որպես իմաստուն և փորձառու պետական ​​գործիչ, որն ունակ է նույնիսկ ամենից ոչ սովորական իրավիճակներում կայացնել հավասարակշռված, հեռատես որոշումներ։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում»։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ թանկ է գնահատում իրենց «բարեկամական հարաբերությունները։ Ես ուրախ կլինեմ շարունակել կառուցողական, բովանդակալից երկխոսությունը Ձեզ հետ և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման»:

Պուտինը Իլհամ Ալիևին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, ինչպես նաև ի սրտե ողջույններ փոխանցել նրա ընտանիքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի