Արտաքին 4 տարի առաջ - 17:43 23-12-2021

ՌԴ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքների հարցերը քննարկել նաև ԵԱՀԿ հարթակում. Պուտին

Ռուսաստանը կառուցողականորեն ու արագ ձևակերպել և ԱՄՆ ու ՆԱՏՕ է ուղակել անվտանգության երաշխիքների իր առաջարկությունները և պատրաստ է դրանք քննարկել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսում:

«(ԱՄՆ) նախագահ (Ջո) Բայդենի հետ մեր համաձայնությունների առիթով ես արդեն ասել եմ՝ այդ նա է առաջարկել նշանակել պաշտոնական ներկայացուցիչներ՝ քննարկելու համար ռազմավարական կայունության հարցերը, ներառյալ նաև մեր մտահոգությունները՝ կապված Ուկրաինայի կողմից սպառնալիքի աճի հետ»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:

«Նա առաջարկեց, մենք պատասխանեցինք, իմ կարծիքով, շատ կառուցողականորեն և արագ,- ընդգծել է Պուտինը:- Ես նրան, ի դեպ, բանակցությունների ընթացքում ասացի՝ ես ձեզ խոստանում եմ, որ մոտ ժամանակներս կուղարկենք մեր առաջարկությունները: Եվ մենք արեցինք դա, ուղարկեցինք թե՛ ԱՄՆ և թե՛ ՆԱՏՕ: Մենք պատրաստ ենք նաև ԵԱՀԿ հարթակում քննարկելու դա»:

Պուտինն ակնկալում է, որ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կսկսվեն 2022 թվականի հունվարի առաջին օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում