Արտաքին 4 տարի առաջ - 15:47 23-12-2021

Versace-ի 55-ամյա աստղը բացահայտել է բարեկազմ մարմնի իր գաղտնիքը

Իտալական Versace ապրանքանիշի նախկին մոդել Թրոյ Քեյսին բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքները: Նա հայտնել է, որ հանուն գեղեցիկ մարմնի ամեն օր խմում է սեփական մեզը և այն քսում մաշկին։ Այս մասին գրում է Daily Star-ը:

«Միզաթերապիան հնագույն պրակտիկա է, պարզապես դրա մասին շատ չի խոսվում: Ձեր սեփական մեզը լի է ամինաթթուներով, ցողունային բջիջներով և հակամարմիններով»,- ասել է 55-ամյա Թրոյը:

Նրա խոսքով, մեզը նման է հոգնայի: Այն որովայնը դարձնում է հարթ:

«Ես 55 տարեկան եմ, և մարդկանց մեծ մասը այնպիսի տեսք չունի, կամ իրենց այնպես չեն զգում, ինչպես ես՝ իմ տարիքում: Մարդիկ պետք է վախենան ոչ թե այն պատճառով, որ ես մեզ եմ խմում, այլ այն պատճառով, որ նրանք ուտում են անպիտան սնունդ և ընդունում դեղամիջոցներ»,- ավելացրել է Թրոյը:

Նշենք, որ ավելի վաղ Քեյսին գիրք էր գրել առողջության գաղտնիքների մասին: Դրանում ասվում է, որ նա տառապել է որովայնի փքվածությունից, ինչի պատճառով նա շատ պայմանագրեր է կորցրել։

Այսպես նա սկսել է հետաքրքրվել բուժիչ դեղաբույսերով և հանգել միզաթերապիայի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում