Ավելին 4 տարի առաջ - 19:29 23-12-2021

Ջեյմս Ֆրանկոն խոստովանել է, որ քնել է իր ստեղծած դերասանական դպրոցի ուսանողուհիների հետ

Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն խոստովանել է, որ իր կազմակերպած դերասանական դպրոցում դասավանդելիս սեռական կապեր է ունեցել ուսանողուհիների հետ։ Դերասանը զղջացել է իր արարքների համար և խոստովանել, որ դա սխալ է։ Այս մասին Ֆրանկոն պատմել է ամերիկյան SiriusXM ռադիոընկերությանը տված հարցազրույցում։

Ամեն ինչ սկսվել է 2019 թվականի սկանդալով։ Այդ ժամանակ կատարողական արվեստի դպրոցի սաները Ջեյմս Ֆրանկոյին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ։

Սառա Թիթեր-Կապլանը և Թոնի Գահլը հայտարարում էին, որ դերասանական դպրոց են եկել 2014 թվականին՝ հույս ունենալով զարգացնել իրենց մասնագիտական ​​հմտությունները, սակայն փոխարենը Ֆրանկոն և դպրոցի մյուս աշխատակիցները դրդել են իրենց մասնակցել սեքսուալ բնույթի լսումների և նկարահանումների։ Դրա դիմաց աղջիկներին ֆիլմերում դերեր են խոստացել։ Նշվում է, որ հետո այդ նախագծերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։

Ուսանողները դատական ​​հայց են ներկայացրել Ֆրանկոյի և նրա գործընկերների դեմ, որում ասվում է, որ նրանք օգտագործել են իրենց ղեկավար դիրքը դպրոցում՝ սեռական բնույթի օգուտներ ստանալու համար։

Ռադիոհաղորդման եթերում Ֆրանկոն խոստովանել է, որ իսկապես քնել է իր ուսանողուհիների հետ։

«Ես կոնկրետ այս դասարանում ոչ մեկի հետ չեմ քնել («անկողնային տեսարաններ» դասեր), բայց դասավանդման ժամանակ քնում էի ուսանողուհիների հետ, և դա սխալ էր…»,- զղջացել է դերասանը։ Նա պարզաբանել է, որ կարծում է, որ սեռական հարաբերությունը տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ։

Դերասանը պարզաբանել է նաև, որ ուսանողների հետ կապերը չեն եղել դերասանական դպրոցի ստեղծման պատճառը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում