Ներքին 4 տարի առաջ - 14:15 23-12-2021

Երևանի նոր քաղաքապետը 144 դոլարի վարկ ունի. Հրաչյա Սարգսյանի ունեցվածքի մասին

Երեկ Երևանի ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ըստ այս տարվա մարտի 30-ին ներկայացված հայտարարագրի՝ Հրաչյա Սարգսյանն ունի մեկ անշարժ գույք՝ համատեղ սեփականությամբ բնակարան Աջափնյակ համայնքում։

Նոր քաղաքապետը չունի ավտոմեքենա, դրամական խնայողություններն էլ տարեսկզբին կազմել են 600 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 400 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար։

Ամբողջ տարվա եկամուտը կազմել է 6 միլիոն 686 հազար 131 դրամ, աղբյուրը նշված է աշխատավարձ և պարգևավճարներ։

Տարեկան եկամուտների մեջ նշված է նաև բանկերից մեկից վերցրած 144 դոլար վարկը։

Քաղաքապետի կնոջ հայտարարագրում անշարժ ու շարժական գույքի և եկամուտների մասին տվյալներ չկան։ Միակ տվյալը դրամական խնայողությունն է՝ 1 միլիոն դրամի չափով։

Հետաքրքիր է, որ Հրչայա Սարգսյանին փոխկապակցված երեք անձ կա, սակայն նրանցից միայն մեկը՝ Սարգսյանի կինն է հայտարարագիր ներկայացրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»